Lubawa Armenia ընկերությունը պատրաստ է հատուկ հագուստ արտադրել Իրանի փրկարարների համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Յարոսլավ Ռուխը հայ իրանական բիզնես ֆորումի ժամանակ

 Lubawa Armenia -ն լեհական Lubawa ընկերության դուստր ձեռնարկությունն է, Հայաստանի ՊՆ-ի համատիրությամբ։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք ուզում ենք Իրանին համազգեստ առաջարկել փրկարարների՝ մանավանդ հրշեջ աշխատողների համար։ Ընդ որում խոսքն այն արտադրանքի մասին է, որը հենց Հայաստանում է արտադրվում։ Այն կարող է պիտանի լինել թե պետական հաստատություններին, թե մասնավոր, օրինակ նավթարդյունահանող ընկերությունների փրկարարական բաժիններին։ Իրանի շուկան շատ բարդ շուկա է, բայց հույս ունենք այնտեղ ինչ –որ բանի հասնել»,- ասել է Ռուխը։