Շվեդիայի մեծությամբ երկրորդը համարվող Գետեբորգ քաղաքում կալանավորվել է մի քանի մարդ՝ պայթյուն նախապատրաստելու կասկածանքով:
Իրավապահ մարմինները չեն հայտնում գործի մանրամասները, սակայն չեն բացառում, որ մոտ ժամականերս կարող են նոր կալանավորումներ լինել՝ կապված այդ գործի հետ:
Այդ հանցագործության բացահայտման ընթացքում Շվեդիայի ՆԳՆ-ին աջակցել է երկրի պետական անվտանգության ծառայությունը: Վերջինիս ներկայացուցիչները նշել են, որ այդ կալանավորումների հետ կապված Շվեդիայում ահաբեկչական սպառնալիքների վտանգը չի ավելացել:



























