Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի արտարժութային պահուստները գերազանցում են 100 մլրդ դոլարը: Նշենք, որ այս թիվը նախորդ շաբաթ նշել էր Համաշխարհային բանկը:

Թե կոնկրետ որքան են կազմում Իրանի արտարժութային ռեզերվները, Իրանի նախագահը չի հաղորդել, գրում է РБК-ն:

Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մահմուդ Բահրանին նշել է, որ Թեհրանը ներմուծել է հարյուրավոր տոննա ոսկի՝ ունցիան 656 դոլար գնով: Ներկայումս մեկ ունցիայի գինը 1230 դոլար է:

Վերջին անգամ Իրանի արտարժութային պահուստների մասին պաշտոնական տվյալներ հրապարկվել են 2008-ի փետրվարին: Այն ժամանակ դրանք կազմում էին 76,1 մլրդ դոլար: