Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բին Աբդել Ազիզը բանակցությունների է հրավիրել Իրաքի ղեկավարներին, որոնք պետք է կայանան Էր-Ռիադում՝ Արաբական երկրների Լիգայի հովանու ներքո:
Սաուդյան Արաբիայի առաջնորդը համարում է, որ դա կօգնի ելք գտնել փակուղային վիճակից, որը ստեղծվել է Իրաքի կառավարության ձեւավորման հարցում: Թագավորը կոչ է արել Իրաքի քաղաքական գործիչներին միավորել ջանքերը հաղթահարելու համար տարաձայնությունների եւ միջհամայնքային վեճերը երկրում, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Իրաքն արդեն շուրջ 8 ամիս է առանց կառավարության է մնացել՝ մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:




























