Մինչեւ 2020 թվականը Չինաստանը պլանավորում է գործարկել Մարսի մոլորակի ուսումնասիրության իր առաջին զոնդը, գրում է «Սինհուա»–ն։
«Չինաստանը պլանավորում է իր առաջին զոնդը գործարկել մինչեւ 2020 թվականը Մարս մոլորակի ուսումնասիրության համար, որպեսզի հետազոտություններ իրականացնի ուղեծրում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Չինաստանը նաեւ մտադիր է ուսումնասիրել առանցքային տեխնոլոգիաները ոչ միայն ուղեծրում հետազոտությունների համար, այլ նաեւ Մարսի մակերեսին վայրէջք կատարելու եւ ուսումնասիրություններ անելու համար։ Զոնդը կուսումնասիրի նաեւ աստերոիդներն ու Յուպիտեր մոլորակի համակարգը։





























