ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը բացել է «Ի՞նչ ես դու անում Ղարաբաղի համար» սյունակ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Facebook–ում բացվել է նաեւ What Are You Doing For Karabakh? Էջ։ «Հայկական դպրոցները, 25 եվրոպական երկրների համայնքային կառույցներն արդեն միացել են այդ շարժմանը»,– նշեց Հակոբյանը։ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սկսվել է Սփյուռքի հայկական դպրոցների հետ ԼՂՀ դպրոցների եղբայրացման գործընթացը։

Հրանուշ Հակոբյանը նաեւ նշեց, որ նախարարության բոլոր 22 ծրագրերը, որոնք նախատեսված էին 2016-ի պետբյուջեով, հաջողությամբ եւ լիովին կատարվել են։