Հոնդուրասում անհայտ հանցագործների կողմից ֆուտբոլի երկրպագուների նկատմամբ հաշվեհարդարի հետեւանքով առնվազն 10 մարդ է սպանվել:

Հանցագործները կրակ են բացել Սան Պեդրո Սուլա քաղաքի ստադիոններից մեկում ընթացած խաղի երկրպագուների ուղղությամբ: Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպիից 243 կմ հյուսիս:

Հաշվեհարդարի կատարողներն ու պատճառները հայտնի չեն: Հանցագործներին գտնելու աշխատանքներ են ընթանում: