Մեծ Բրիտանիան, Գերմանաին եւ Ֆրանսիան ժամանակավորապես հրաժարվել են ընդունել ցանկացած բեռ, որը տեղափոխվում է Եմենից՝ ավիատրասպորտով:

Ավելի վաղ ամերիկյան փոստային լոգիստիկ United Parcel Services (UPS) եւ FedEx ընկերությունները դադարեցրել էին բեռներ ընդունել կամ առաքել Եմեն, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոնդոնի օդանավակայանում UPS ընկերության բեռնատար օդանավում եւ FedEx ընկերության Դուբայի պահեստում պայթուցիկ նյութերով ծանրոցներ են գտել, որոնք նախատեսված են եղել ԱՄՆ փոխադրման համար: