Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի Ռեալը Ալիկանտեում կամային հաղթանակ տարավ Էրկուլեսի նկատմամբ` գոլ բաց թողնելով արդեն 3-րդ րոպեին: Էրկուլեսի կազմում աչքի ընկավ Դավիդ Տրեզեգեն: Սակայն ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմն իր գործն արեց: Դուբլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն:

Բարսելոնան 5:0 հաշվով ջախջախեց Իսպանիայի լավագույն թիմերից մեկին` Սեւլիային: Երկուական գնդակ խփեցին Մեսին ու Վիլյան:

Վալենսիան ոչ ոքի խաղաց Սարագոսայի հետ` 1:1:

Ռեալը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 23 միավոր: Բարսելոնան երկրորդ տեղում ` 22 միավոր:

9-րդ տուր

Էրկուլես - Ռեալ, Մադրիդ`  1:3 (1:0)

Տրեզեգե, 3 - Դի Մարիա, 52, Ռոնալդու, 82, 86

Բարսելոնա  - Սեւիլիա ` 5:0 (2:0)

Մեսի, 4, 64, Վիլյա, 24, 90, Դանի Ալվեշ, 53