Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմի հրապարարկին կից ոստիկանական հերթապահ կետի մոտ պայթյուն է որոտացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ առավոտյան 10.38-ի սահմաններում Թաքսիմի հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկանական ավտոբուսների մոտ տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որն ամենայն հավանականությամբ, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չափքընը նշել է, թե պայթյունի հետեւանքով 12 ոստիկան եւ 10 քաղաքացիական անձ է վիրավորվել։
Թաքսիմի հրապարակը փակվել է քաղաքացիների համար, ոստիկանական ուղղաթիռները անցել են որոնողական գործողությունների։
Թուրքական մամուլը ուշադրության հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին վերջանում է PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետը։





























