2017-ին կարող է թողարկվել 5 դյույմանոց Apple iPhone՝ կրկնակի ֆոտոխցիկի ուղղահայաց տեղակայված մոդուլով, գրում է Appleinsider.com–ը, վկայակոչելով Mac Otakara տեխնոլոգիական բլոգը։
4․7 ու 5․5 դյույմ էկրաններով մոդելներից բացի՝ կթողարկվի արտասովոր դիրքով տեղակայված տեսախցիկով տարբերակ։ Ենթադրվում է, որ այդ դիրքի շնորհիվ սմարթֆոնով հնարավոր կլինի համայնապատկերային լուսանկարներ անել։
Մնացած հարցերում 5 դյույմանոց մոդելը ոչնչով չի տարբերվելու, լրացնելով Apple սմարթֆոնների մոդելային շարքը, վստահեցնում է ճապոնական տեխնոբլոգը՝ վկայակոչելով թաիվանյան մատակարարներին։
Հայտնում են, որ սարքի վերջնական տեխնիկական բնութագրերը մատակարարները կստանան գալիք տարվա առաջին եռամսյակում։
Մինչդեռ KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի նորույթների մասին իր ճշգրիտ կանխատեսումներով, պնդում է, որ նոր սմարթֆոնը կունենա 5․1 կամ 5․2 դյույմանոց էկրան, ամբողջովին ապակյա կորպուս՝ առանց Home կոճակի, մատնահետքերի սկաներ ու անլար լիցքավորման հնարավորություն։





























