Պարզվում է՝ Ֆինլանդիան ստարթֆոններից ամենամեծ կախում ունեցող երկիրն է, այս մասին է վկայում շվեդական Tefficient օպերատորի վիճակագրությունը, հայտնում է Phys.org–ը։

2016-ի առաջին կեսին ֆինները կրկնակի հաճախ են օգտվել բջջային հեռախոսներից, քան հարավային կորեացիները, որոնք երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի ու Ասիայի 32 երկրների վարկանիշում։ Իրավիճակով մտահոգված Հելսինկիի առողջապահական բաժանմունքը ձեռնարկել է մի արշավ,որը փոքր երեխաների ծնողներին կոչ է անում փոխել այս հարցում իրենց մոտեցումները։ Տեսահոլովակում, որը ուղարկվել է շատ ծնողների, սեւ ագռավը լողափից տանում է մի փոքրիկ աղջկա, մինչ  նրա մայրը նստած սմարթֆոնի մեջ է խորասուզված։ Այնուհետեւ ասվում է «Անփութությունը ժամանակակից բռնությունն է»։ Դրանով հեղինակները ուզում էին շեշտել, որ որոշ մայրեր չափից շատ ժամանակ են հատկացնում սմարթֆոններին՝ երեխայի հետ խաղալու փոխարեն, իսկ հայրերն առհասարակ չեն մասնակցում երեխաների կյանքին։

Ֆինլանդիայում, որի բնակչությունը 5․5 մլն է, միացված սակագնային պլանների քանակը 10․9 մլն է կազմում՝ այսինքն երկուական յուրաքանչյուր մարդու համար։