Իրանական բանակը հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության հրթիռները հայտնում է Irna–ն։
Փորձարկումներն անցել են երկրի հարավային մասում իրականացվող «Մոդաֆե ասմանե վելայաթ 7» զորավարժությունների երկրորդ օրը։
Հրթիռները հաջողությամբ փորձարկվել են զորավարժություններին մասնակցող «Հաթամ ալ Անբիյա» ՀՕՊ կայանի կողմից գործածվող ՀՕՊ համակարգերի դեմ։
Լրագրողների հետ զրույցում զորավարժությունների մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջպուրը ասել է, որ «Միրսադ» ու «Յա Զահրա 3» հրթիռները օգտագործվել են հիպոտետիկ թշնամիներին հետեւելու համար։





























