Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում հանդիպեցին Փյունիկն ու Բանանցը: Այս խաղից առաջ Բանանցն ուներ 58, Փյունիկը` 56 միավոր: Առաջնության ավարտից երեք տուր առաջ խաղը չեմպիոնական կարգավիճակ ուներ: Նույնիսկ իտալացի մրցավար էր հրավիրվել:
Հանդիպման ելքը վճռվեց հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին: Կառլեն Մկրտչյանի գոլը հաղթանակ բերեց Փյունիկին, որը 59 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Տուրի մյուս խաղերում Կիլիկիան 0:3 հաշվով պարտվեց Ուլիսին, Շիրակը 1:2 հաշվով` Իմպուլսին: Գանձասարը 0:1 հաշվով տանուլ տվեց Միկային:





























