Մինսկում «արհեստական բանականությամբ» ամանորյա տոնածառ են տեղադրել։ Տոնածառի հեղինակները վստահեցնում են, որ իրենց ծառն ունի «գիտակցություն», ճանաչում է ձայնը, պատասխանում հարցերին, կառավարվում ինտերնետի միջոցով ու Apple-ի ու Google-ի ձայնային օգնականների հրամաններով, հայտնում է TUT.by-ը։
Ամանորյա տոնածառը ստեղծել են «Նոոտեխնիկա» ընկերության մասնագետները։ Հայտնում են, որ այն իր տեսակի մեջ առաջինն է։
«Դրասանգները կարելի է միացնել Siri կամ Google–ի ձայնային օգնականի օգնությամբ։ Բացի դրանից տոնածառը պատասխանում է հարցերին ու գիտի, թե ինչքան ժամանակ է մնացել Նոր տարվան»,- ասել է ընկերության տնօրեն Իգոր Չավլիտկոն։
Դրասանգները կարող է միացնել երկրի յուրաքանչյուր բնակիչ՝ համացանցային հատուկ էջի օգնությամբ։
Սակայն նշենք, որ սա աշխարհի առաջին «խելացի» տոնածառը չէ, ինչպես դրա հեղինակներն են հավաստիացնում, աշխարհում կան դրասանգների բազմաթիվ մոդելներ, որոնք կառավարվում են հեռահար, այդ թվում սմարթֆոնների օգնությամբ։






























