Իրաքի իրավապահներին հաջողվել է հատուկ գործողության ընթացքում ազատ արձակել Բաղդադի կաթոլիկ եկեղեցու հավատացյալներին, որոոնց ավելի վաղ պատանդ էին վերցրել: Գործողության մանրամասները չեն հաղոդրդվում:

Հոկտեմբերի 31-ին գրոհայինները հարձակվել էին Բաղդադի ֆոնդային բորսայի վրա, ապա ներխուժել Իրաքի կաթոլիկ գլխավոր տաճար եւ սկսել կրակել ոստիկանների վրա: Տաճարում այդ պահին մոտ 50 մարդ է եղել:

Մարտում զոհվել են երկու ոստիկաններ, եւս ութ իրավապահներ վնասվածքներ են ստացել, սակայն ժամեր անց իրավապահներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: