Հայաստանն ուզում է հասնել նրան, որ Իրանում ճանաչվեն պետության որակի սերտիֆիկատները։ Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ այդ նպատակով բանակցություններ են ընթանում Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ։ «Որպես տարբերակ՝ կարելի է Հայաստանում բացել Ինստիտուտի ներկայացուցչություն, որը կհետեւի Իրան արտահանվող ապրանքների սերտիֆիկացման գործընթացին»,– հավելեց Կարայանը։