Beeline-ը հայտարարում է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետների երկարացման մասին մինչեւ 2017թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Համաձայն ակցիայի պայմանների տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս եւ գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին եւ SMS-ներին։ Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը։
Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում բաժանորդը կարող է կուտակել առավելագույնը 350 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջ. ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա, 1000 SMS եւ 12000 ՄԲ ինտերնետ:
«Մեր բազմաթիվ հաճախորդների խնդրանքով մենք դարձյալ երկարաձգում ենք չօգտագործված րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները: Ամանորյա տոնակատարությունների եւ Սուրբ Ծննդյան արձակուրդների նախաշեմին մեր նախաձեռնությունը հատկապես պահանջված է, քանի որ հնարավորություն է տալիս բաժանորդներին համոզված լինել, որ իրենց կուտակած պահուստը կարող են օգտագործել անհրաժեշտության դեպքում եւ կկարողանան օգտվել մեր ծառայություններից առավել հարմար եւ մատչելի պայմաններով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:



























