Թուրքիայում շարունակվում են մեկնաբանությունները Թուրքիայի վարչապետին եւ նախարարներին լուրջ վիրավորանք հասցրած Hurriyet-ի 36 տարվա լրագրող Օքթայ Էքշի հրաժարականի շուրջ խոսակցությունները։

Hurriyet-ի ավագ լրագրող Օքթայ Էքշին հոկտեմբերի 28-ի իր հրապարակման մեջ  Թուրքիայի վարչապետին եւ նախարարներին քննադատող հրապարակման մեջ նշել էր  «իրենց մայրերին էլ վաճառելու գիտակցությամբ» արտահայտությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխող կուսակցության շրջանում։

Օքթայ Էքշին, նախ ներողություն է խնդրել, այնուհետ հրաժարական տվել եւ դուրս եկել Hurriyet-ից։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե ինքը չի բավարարվել լրագրողի հրաժարականով եւ վիրավորանքների համար նրա դեմ անձնապես դատական հայց է ներկայացրել։