Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից նշում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները.

- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»¸

- «Եկամտային հարկի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»¸

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

-  «Հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»  օրենքները։