Արցախի իշխանությունները հողեր հանձնելու մտարդություն չունեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանը:
«Մենք հողերը հանձնելու մտադրութուն չունենք, չկան պարտվողական տրամադրություններ, կան զարգանալու, առաջ գնալու, հզոր եւ ամուր երկիր ունենալու մտադրություններ։ Կա տեսակետ, որ միջազգային հանրությունը քար լռություն է կտրել, սակայն եղել են արձագանքներ եւ միջազգային հանրության, եւ համանախագահների կողմից»,-ասել է նա։
Նախարարը հիշեցրել է ապրիլին հրավիրված Եվրախորհրդարանի վեհաժողովը. «Այդ ժողովի ընթացքում հնչում էին շատ հստակ եւ շատ ճիշտ գնահատականներ։ Այլ բան է, երբ մենք ցանկանում ենք լսել ավելի հստակ գնահատականներ, անգամ մինչեւ դատապարտում։ Դրան են ուղղված մեր բոլոր քայլերը։ Պատերազմի օրերին Ադրբեջանն իր սեփական բնակավայրերը օգտագործել է որպես կենդանի վահան։ Սրանք 2 տարբեր աշխարհայացքներ են՝ մի կողմից մի կողմն է, որը ոչ մի սրբություն չունի եւ մի կողմից մենք, երբ ամենակարեւորը մարդն է»,-ասել է նա։





























