Ամանորին ընդառաջ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի առիթով, Լեւոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաեւ հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ:




























