Twitter-ում  հայտնվել են Periscope-ի միջոցով համապատկերային տեսանյութի հեռարձակումներ, հայտնում է CNET-ը: Սա տեղի է ունեցել Facebook-ի այն հայտարարությունից 2 շաբաթ հետո, որ 360 աստիճան տեսադաշտով սեփական հոլովակներ է թողարկելու:

Twitter-ում համապատկերային հոլովակները կարող են դիտել բոլոր օգտատերերը, բայց սթրիմինգը առայժմ հասանելի է միայն «ընտրյալ գործընկերներին»՝ հայտնիներին եւ ուրիշ ազդեցիկ անհատներին:

Twitter-ից նշել են, որ մոտակա շաբաթներին նոր գործառույթը հասանելի կլինի մեծ թվով օգտատերերի: