Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը պետք է զարգացնի ինֆորմացիոն հասարակությունը, էլեկտրոնային պետական ծառայությունը, ՏՏ եւ նորարարությունների ճյուղերը։  Գերատեսչության կանոնակարգում համապատասխան լրացումները հավանություն են ստացել դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։

Խնդիրների թվում է նպաստել տեխնոլոգիական ընկերությունների մշակումների առեւտրականացմանը, մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը, գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը։