Թուրքիայի Անթալիա նահանգի Քումլուջայի շրջանում նապաստակի որսի դուրս եկած ընկերներից մեկը սպանվել է նապաստակին ուղղված կրակոցից:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  ավտոմեքենայի հետեւի նստատեղին նստած 27-ամյա Հալիլը մեքենայի ընթացքի ժամանակ նկատել է նապաստակի եւ հրացանը ուղել պատուհանից դուրս։ Այդ ընթացքում առջեւում նստած ընկերը գլուխը պատուհանից հանել է տեսնելու նապաստակին եւ դեմքին հրազենային հարված ստացել:

Հրազենային հարվածից ընկերը տեղում մահացել է, իսկ Հալիլին ձերբակալել եւ տարել են ոստիկանատուն։