Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Գենյուլը Բաքու կժամանի նոյեմբերի 2-ին, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հոկտեմբերի 25-ին եռօրյա այցով, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 27-ին 7-օրյա այցով մեկնել են Չինաստան:




























