Իսրայելի «Սաֆարին» ու կենդանաբական այգիներում ու վայրի բնությունում կենդանիների հետազոտությունների հարցերով բեռլինյան ինստիտուտը (IZW) սկսել են համատեղ աշխատել մի նախագծի վրա, որի միջոցով նրանք մտադիր են փրկել կենդանիների անհետացող տեսակները։

Նախագծի շրջանակում ստեղծվում է անհետացման շեմին գտնվող կենդանիների հյուսվածքների բանկ, որպեսզի ապագայում այդ նյութն օգտագործվի անհետացած տեսակների վերակենդանացման համար, հայտնում է Newsru-Israel–ը։

Կենդանիների հյուսվածքները պահվելու են հեղուկ ազոտով ցիստերնների մեջ՝ մինուս 196 աստիճան ջերմության պայմաններում։ Բացի դրանից բժիշկները հույս ունեն, որ գիտության առաջընթացի շնորհիվ հետագայում հնարավոր կլինի այդ գենետիկ նյութից օրգաններ աճեցնել հիվանդ կենդանիների համար։

Հուսալիության համար նմուշները պահվելու են եւ Իսրայելում, եւ Գերմանիայում։