Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի ղեկավարության ծրագրերը ձախողվեցին։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, Ադրբեջանն ուզում էր բանակցային գործընթացը մաքուր էջից սկսել։ «Դա չհաջողվեց։ Մենք հստակ նշել ենք, որ 1994-1995 թթ․ ձեռք բերված հրադադարի պայմանների կատարումը անհրաժեշտություն է»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։





























