ԵԱՀԿ Մինսկի խմբում շատ լավ գիտեն, թե ով է իրականացրել դիվերսիան, ով է խախտել հրադադարի ռեժիմը, դա փաստ է։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանները, իրականացրել դիվերսիոն գործողություններ։ Մենք ակնկալում ենք հստակ, հասցեական գնահատական, քանի որ ընդհանրական գնահատականները ու լռությունը նպաստում են նրան, որ Ադրբեջանն ավելի լկտիանա»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը։




























