Android օպերացիոն համակարգի համար OK Live հավելվածում թողարկել են վիրտուալ դիմակներ, որոնցով կարելի է հայտնվել ուղիղ եթերում, հայտնում է Gazeta–ն։

Նշում են, որ նման հնարավորություն նախկինում Android–ի հարթակում հասանելի չի եղել ոչ մի սոցցանցի սթրիմինգի համար։

Քանի որ այդ նորությունը գործարկվելու է Նոր տարվա կապակցությամբ, առաջին դիմակներից են լինելու Ձմեռ պապի գլխարկը, Ձնե թագուհին։

Օգտատերերը կարող են ուղիղ եթեր դուրս գալ նաեւ  եղջերուի, նապաստակի, կատվի կերպարով, ծերացնել դեմքը ու հագնել դիմակահանդեսային դիմակ։

iOS -ի համար նորությունը հասանելի կլինի մոտ ապագայում։