Հայաստանը պարտվեց ՀԱՊԿ-ում խայտառակ ձեւով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչ, ինչը ոգեւորեց Արդեբջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Մեդիա» կենտրոնում հայտարարել է  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի երեկվա դիվերսիային, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ։

«Մենք պարտվեցինք ՀԱՊԿ-ում խայտառակ ձեւով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչ, ինչը ուգեւորեց Ադրեբջանին։ Ադրբեջանը չլինելով ՀԱԿՊԿ-ի անդամ՝ ապացուցեց,  որ իր ազդեցությունը ավելի ուժեղ է ՀԱՊԿ-ում, քան Հայաստանի ազդեցությունը, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Ադրբեջանը դեմ էր, որ ՀՀ ներկայացուցիչը նշանակվի գլխավոր քարտուղար, ինչը ՀԱՊԿ-ում  կարեւոր պաշտոն էր։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանից հետո առանց պրոբլեմի կարող է ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի վրա հարձակվել։ Ինչի այս անգամ չարեցին Ղարաբաղի ուղղությամբ, այլ Հայաստանի, որովհետեւ ոգեւորվեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում Հայաստանի շահերը»,-ասել է Ստեփան Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է դիվերսիայի վերաբերյալ ՀԱԿՊ հայտարարությանը, որտեղ առաջին անգամ ՀԱՊԿ քարտուղարը նշել էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» տերմինը, քաղաքագետն ասել է․ «Լավ եղավ այդ հայտարարությունը,  բայց չեմ կարծում, որ պետք է բավարարվենք, քանի որ դա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը չէ, կարեւոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեն բոլոր անդամ պետությունների ղեկավարները։ Եթե ճգնաժամ է, գլխավոր քարտուղարը կարող է կապվել նախագահների հետ ու համաձայնեցնել ինչ որ հայտարարություն ու հռչակի այն, իսկ այս հայտարարությունը զուտ Բորդյուժայի հայտարարություն էր»,-ասել է քաղաքագետը՝ շեշտելով, որ այն չի համարում բավարար։