Apple ընկերությունը պատրաստ է 2017-ի ապրիլին Հնդկաստանում սկսել iPhone–ի արտադրությունը, հայտնում է Mashable-ը։

Տեղի իշխանությունների հետ մի քանի ամսվա բանակցություններից հետո Apple-ը միավորվել է պայմանավորվել է Wistron սմարթֆոնների թաիվանյան արտադրողի հետ, որ iPhone հավաքի հնդկական Բանգալորում, որը հաճախ անվանում են հնդկական Կրեմնիումի հովիտ։

Փորձագետները համարում են, որ Բանգալորում iPhone հավաքելը կարող է նվազեցնել դրա գինը հնդկական շուկայում։ Հիմա երկրի կառավարությունը լուրջ հարկեր է սահմանել բոլոր ներմուծվող էլեկտրոնային սարքերի համար, որպեսզի խրախուսի տեղական արտադրողներին։