ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սթյուարտ Լեւին մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին՝ նշելով, որ Բաքուն եւ Անկարան ընդլայնում են տնտեսական կապերն Իրանի հետ:
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Լեւին նշել է, թե Իրանի մոտ հարեւանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանն ընդլայնում են տնտեսական կապերն Իրանի հետ, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին: «Թուրքիան եւ Ադրբեջանը բողոքում են Իրանի կողմից ատոմային զենքի ստեղծման դեմ, սակայն այդ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են: Իրանը սահմանակից է այդ երկրների հետ: Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանում վատացնել հարաբերությունները Իրանի հետ: Նրանք զարգացնում են տնտեսական կապերը, սահամանմերձ առեւտուրը՝ սակայն ահազանգ են հնչեցնում իրանական խնդրում»,- ասել է Լեւին:
Նշենք, որ օրեր առաջ Լեւին ժամանել է Հարավային Կովկաս:





























