Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել ուկրաինական շուկայում ՌԴ-ից «հակաուկրաինական բովանդակությամբ» տպագիր արտադրանքի հասանելիության սահմանափակման մեխանիզմի մասին: Այս մասին նշված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Գերագույն ռադան համապատասխան օրենքին հավանություն է տվել դեկտեմբերի 8-ին: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում հրապարակվելու հաջորդ օրվանից: Նշվում է, որ դեկտեմբերի 30-ին այն նախագահի ստորագրությամբ Ռադա է ուղարկվել:

Իշխանությունները հույս ունեն, որ Ռադայի ձեռնարկած միջոցառումները կխթանեն տպագիր արտադրանքի ուկրաինական շուկան:

Ավելի վաղ փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ ուկրաինացի մաքսավորները կարգելեն ՌԴ-ից այն գրքերի մուտքը, որոնք Ուկրաինայի համար «հակապետական բնույթ» ունեն: Կիրիլենկոյի գնահատմամբ՝ ՌԴ-ից գրքերի 60 տոկոսը Ուկրաինա չի մտնի: