Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին ընդունել է թվիթների խմբագրման գործառույթի անհրաժեշտությունը, հայտնում է CNET–ը։

Դորսին խնդրել էր օգտատերերին իրեն գաղափարներ առաջարկել Twitter –ի նոր գործառույթների ու բարելավումների համար։ ՄԻ քանիսը խնդրել են հավելել թվիթների խմբագրման գործառույթը ու Դորսին պատասխանել է, դա իրոք անհրաժեշտություն է։

Եթե գրառումը խմբագրելու հնարավորությունը սահմանափակվում է թվիթի հրապարակմանը հաջորդող կարճ ժամանակահատվածով, դա այլ բան է, բայց հրապարակումից հետո ցանկացած պահի այն խմբագրելու հնարավորությունը պահանջում է changelog, բացատրել է Twitter–ի ղեկավարը։ Facebook-ում օրինակ նման հնարավորություն արդեն կա։