Սահմանային լարվածությունը կապված է եւ ՀԱՊԿ–ում, եւ դիվանագիտական դաշտում թույլ լինելու հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

«Չեմ կարծում, որ սահմանին Ադրբեջանի ակտիվացումը  կապ ունի օրեր առաջ տեղի  ունեցած քննարկումների եւ ելույթների հետ։ Պատճառը այն է, որ Հայաստանը եւ ՀԱՊՀ–ում է թուլացել, եւ դիվանագիտորեն ու դա մեծ թերացում է։ Պատերազմը չի ավարտվել։ Այս իրավիճակը կշարունակվի , քանի դեռ հաշտության պայմանագիր չի կնքվել։»,–ասաց նա։

Նա, վերջին օրերի սահմանային լարվածությունը կապում է տարիներ շարունակ ադրբեջանական սադրանքները անպատիժ թողնելու  եւ արժանի պատասխան չտալու հետ։

«Առաջին անգամ 1992թ. օգոստոսի 8–ին է արձանագրվել  Ադրբեջանի կողմից հայկական հող գրավելու  դեպքը, դա Արծվաշենն էր։ Այդ դեպքին  ոչ մի արձագանք ու պատասխան  չտրվեց։ Ադրբեջանը չի հանգստանալու, մինչեւ չունենա ստատուս քվոյի փոփոխություն։  Հայաստանը, այսպիսի բաներից խուսափելու համար պետք է 2 բան անի՝ ուժեղացնի բանակը եւ զարկ տա դիվանագիտությանը, որքան էլ ասեք, որ դա ապարդյուն է։ Պետք չէ ձեռքերը խաչած նստել»,– ասաց նա։