Samsung Galaxy S8 Plus սմարթֆոնի նոր մոդելը S Pen կունենա կամ ստիլուս: Ըստ որում՝ այն չի ներկայացվի սարքի լրակազմի հետ, օգտատերն այն կարող է առանձին ձեռք բերել, փոխանցում է Informing-ը:
Ենթադրվում է, որ Galaxy S8 Plus-ը կառաջարկվի դիսփլեյի 2՝ 5,1 եւ 6 դյույմ տարբերակով:
Փորձագետները չեն բացառել, որ Galaxy S8 Plus ֆլագմանը ստիլուսով հագեցնելը ընդամենը խոսակցություն է:
Նշենք, որ առայժմ պաշտոնապես չի հաղորդվել, թե նոր ֆլագմանի շնորհանդեսը երբ եւ որտեղ կանցկացվի, սակայն արդեն հայտնի է, որ Samsung Galaxy S8 Plus-ը կհայտնվի ապրիլին:





























