Հոկտեմբերի 30-31-ին Հայաստանի եւ մի շարք եվրոպական երկրների համար անցկացված փորձի փոխանակման սեմինարի ժամանակ արտասահմանցի լրագրողները ելույթ ունենալով, այլ բաների հետ մեկտեղ իրենց զարմանքն են հայտնել նաեւ տեղական ապրանքների բարձր գների առնչությամբ:

Նշենք, որ նման կարծիք հայտնել են «հարուստ» եվրոպական երկրների ներկայացուցիչները:

Ցավոք, սեմինարի մասնակիցներն այդպես էլ չեն խորացել ու գտել բարձր գների իրական պատճառները: Այն նրանց համար մնացել է  մշուշապատ գաղտնիք:

Բացի օբյեկտիվ հանգամանքներից, բարձր գները  պարզապես թելադրվում են գործարարների կողմից, ովքեր առաջնորդվում են «վաճառել քիչ, սակայն թանկ գնով» սկզբունքով:

Գաղտնիք չէ, որ բոլոր մակարդակի վաճառողները պայմանավորվածության են գալիս իրենց հարմար գներ սահմանելու գործում: Տնտեսական մրցակցության հանձնաժողովն էլ , որը կոչված է կանխել նման երեւույթները, տարիներով չի տեսնում այն, ինչ Հայաստան ժամանած հյուրերը հասցրին երկու օրում տեսնել:

Քանի որ այս փաստն, ամենայն հավանականությամբ, կլուսաբանվի արտասահամանյան լրատվամիջոցներում, ապա սա Հայաստանի համար յուրատեսակ հակագովազդ կլինի: