Մերձմոսկովյան Բալաշիխայում քրեական գործ է հարուցվել ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ՝ որոնք «տանիք» էին կանգնել Հայաստանի քաղաքացու ապօրինի գործունեության համար:

Ոստիկանության 39-ամյա կապիտանն ու 27-ամյա ավագ լեյտենանտը պարզել էին, որ Հայաստանի 30-ամյա քաղաքացին նկուղային հարկում հայտնի բրենդերի հագուստի արտադրամաս է ստեղծել, գրում է cinform-ը:

Տեսուչները տղամարդուց ամեն ամիս 30 հազար ռուբլի էին պահանջել, բայց հետագայում անընդհատ բարձրացրել էին գումարի չափը: