2017 թվականի առաջին եռամսյակում ամերիկյան Apple ընկերությունը 10 տոկոսով կկրճատի iPhone 7-ի եւ 7 Plus-ի արտադրությունը: Այս մասին հայտնում է Nikkei թերթը՝ վկայակոչելով մատակարարների վրա հիմնված իր հաշվարկները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս կրճատումը շատ սպասելի էր:

Այս տարվա հունվարից հայտնի էր դարձել, որ ամերիկյան ընկերությունը 30 տոկոսով կկրճատի iPhone 6s եւ iPhone 6s Plus մոդելների արտադրությունը: Այն ժամանակ վաճառքի անկման պատճառով ամբողջ աշխարհում մեծաքանակ սմարթֆոններ էին կուտակվել, ինչի պատճառով ընկերությունը ստիպված էր դիմել նման քայլի: