Թեհրանի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բռնկվել է ուղեւորատար օդանավը, հաղորդում է IRNA գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, տեղական ժամանակով ժամը 19։30-ին (Երեւանի ժամանակով 19։00) օդանավն անհայտ պատճառներով հրդեհվել է։ Ականատեսներից մեկը հաղորդել է, թե թանձր ծուխ է տեսել։ Airlive կայքը հայտնել է, թե օդանավը բռնկվել է հարկադիր վայրէջքից հետո։
Դեպքի վայրում աշխատում է երեք հրշեջ հաշվարկ։ Օդանավակայանի ղեկավարությունը նշել է, թե խնդիրը կարգավորվել է։





























