ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր` ղարաբաղյան հիմնախնդրի լուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ հեռուստալրագրող Ալբերտ Հարությունյանին (Ռուսաստան) «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:





























