Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Reina գիշերային ակումբում, հրաձգությունից 35 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավոր են: Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը, հայտնում է Reuters-ը:
«Դա ահաբեկչություն է»,- ասել է քաղաքապետը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման պահին ակումբում 700-800 մարդ է եղել:
Որոշ այցելուներ փորձել են թաքնվել ջրում: Փրկարարները մինչեւ հիմա որոնում են նրանց, ովքեր կարող էին ջուրը նետված լինել:





























