Սանկտ-Պետերբուրգում կալանավորվել է նախկին ոստիկան Անդրեյ Պետրովը, ում ձերբակալել էին աշակերտների աչքի առաջ տարրական դասարանների ուսուցչուհու վրա հարձակվելու եւ նրան ծեծի ենթարկելու համար:
Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Քննությունը մեկ գործում է միավորել ուսուցչուհուն ծեծելու եւ թմրանյութերի առեւտրի փաստերը:
2009 թվականի դեկտեմբերից Պետրովին կասկածում էին թմրանյութերի վաճառքի մեջ:
Ինչպես արդեն վաղ հայտնել է NEWS.am-ը, Սանկտ-Պետերբուրգում դպրոցներից մեկում տղամարդը երեխաների աչքի առաջ ծեծել է տարրական դասարանների ուսուցչուհի Օլգա Խարիտոնովային:
Դեպքը տեղի է ունեցել թիվ 339 դպրոցում շաբաթվա սկզբին: Դպրոց է եկել մի տղամարդ, ով ներկայացել է որպես աշակերտուհիներից մեկի հայր եւ հենց երեխաների աչքի առաջ սկսել է ծեծել ուսուցչուհուն: Ծեծված կնոջը հիվանդանոց են տեղափոխել «շտապօգնության» մեքենայով:
Հանցագործին 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Ուսուցչուհին աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն դպրոցի տնօրենը համոզել է նրան չգնալ նման կտրուկ քայլի:





























