Դեկտեմբերի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի ժողովրդական կուսակցության 7-րդ հերթական համագումարը: Այն տեղի է ունենալու Կառավարության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց):

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած կուսակցության համագումարում, որին կմասնակցեն 550 պատվիրակներ, կընտրեն կուսակցության նախագահ եւ վարչություն:

Համագումարի ընթացքում կներկայացվի վերջին համագումարից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում երկրում կատարված իրադարձությունների գնահատականը, կուսակցության կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նկատենք, որ ՀԺԿ նախագահն ընտրվում է համագումարի պատվիրակների ուղիղ քվեարկությամբ: