Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերատպելու է որոշ ընտրատարածքների քվեաերթիկները, Trend-ին հայտնել է ԿԸՀ քարտուղար Նաթիկ Մամեդովը:

«Վերաքննիչ դատարանի որոշումից հետո վերագրանցված թեկնածուների անունները պարտադիր ընդգրկվելու են քվեաթերթիկների մեջ: ՉՆայած նյութական ծախսերին, մենք պետք է ապահովենք այդ մարդկանց իրավունքը: Շրջաններում, որտեղ արդեն պատրաստվել են քվեաթերթիկները, միջոցներ կձեռնարկվեն դրանք փոխելու ուղղությամբ»,- ասել է Մամեդովը:

Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 4 թեկնածուների մասով:

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005-ից ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: