Շաբաթը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում սկսել է դրամի թեթեւ արժեզրկմամբ։ Այսօր վաճառվել է 600 հազ. դոլար՝ 358,5 դրամ միջին փոխարժեքով։ Հիշեցնենք, որ ուրբաթ օրը բորսան փակվել էր 1 դոլար/357,75 դրամ փոխարժեքով։
Անցյալ շաբաթ Կենտրոնական բանկը բորսայում գնել է մոտ 11,5 մլն դոլար՝ կրկնակի ավելի սովորական ներարկումների համեմատ, սակայն չի կարողացել կանխել դրամի արժեւորումը 360-ից ցած։




























