Թուրքիան չի կարծում, թե իր հարեւանները, ներառյալ Իրանը, ինչ-որ սպառնալիք են ներկայացնում:

«ՆԱՏՕ-ն պետք է բացառի ցանկացած ձեւաչափ, որը Թուրքիային բախման կտանի իր հարեւանների հետ: Մենք տարածշրջանում սառը պատերազմ չենք ուզում»,- ասել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ՆԱՏՕ-ի ծրագրի քննարկման ժամանակ:

Ինչպես նշում է PressTV-ն, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների, նաեւ Թուրքիայի առաջնորդները նոյեմբերի 19-ին քննարկելու են հակահրթիռային վահանի ստեղծման նախագիծը: