Բաքուն փորձում է տոն օրերին ապակայունացնել իրավիճակը սահմաններին։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

Լյուքսեմբուրգցի պատգամավորի խոսքով, նման գործողությունները կշարունակվեն, քանի դեռ Ադրբեջանը սեփական դրությունը գոհացուցիչ չի համարում։ «Ես հիշում եմ, երբ անցած տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ծրագրում էր այցելել Բրյուսել, Արցախի վրա հերթական անգամ հարձակումներ իրականացվեցին, ու նախագահը չեղարկեց իր ուղեւորությունը անվտանգության հետ կապված անկայուն իրավիճակի պատճառով։ Իսկ դա հենց այն էր, ինչին ձգտում էր Բաքուն», - շեշտել է Ֆրանկ Էնգելը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը դեկտեմբերի 29-ի առավոտյանՀայաստանի հետ սահմանին դիվերսիոն ներխուժման փորձ էին ձեռնարկել։ Փորձը ձեռնարկվել է Չինարի գյուղից հարավ արեւելք։ Դիվերսիայի հետեւանքով զոհվել են Հայաստանի ԶՈՒւ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանն ու Էրիկ Աբովյանը։ Ադրբեջանական կողմից մոտ 7 մարդ է զոհվել։ Մեկ զոհվածի մարմինը մնացել է հայկական տարածքում։