Ադրբեջանը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

Եվրապատգամավորը անօգուտ է համարում վերականգնել այն, ինչը երբեք խաղաղ գործընթաց չի եղել։ Իհարկե, շարունակում է Ֆրանկ Էնգելը, Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային գործընթացը խաղաղ գործընթաց չի դառնա, քանի դեռ Ադրբեջանը չընդունի Արցախի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։